Գրիգոր Մինասյանը իմ ընկերն է, նա համապատասխանում է չափանիշներին. Կարեն Անդրեասյան

«Գրիգոր Մինասյանն իսկապես իմ ընկերն է, նաև եղել ենք գործընկերներ, քանի որ Արդարադատության նախարարի տեղակալը, ինչպես որ մնացած բոլոր նախարարների տեղակալների պաշտոնը քաղաքական պաշտոն է: Դա վկայում է այն մասին, և դա է հիմքը, որ դու ընտրում ես, ոչ միայն լավ մասնագետի, այլև վստահելի մասնագետի, որը քո հետ կիսում է քո գաղափարները: Այս իմաստով պարոն Մինասյանը համապատասխանում է չափանիշներին: Ինչ վերաբերում է իր անցյալ քաղաքական հայացքներին՝ ես կարող եմ վկայել, որ իմ և իր և նաև մեր բոլորի քաղաքական հայացքները համընկնում են»,-այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու նա իր ընկերոջը նշանակեց նախարարի տեղակալի պաշտոնում:

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Գրիգոր Մինասյանը ճամբարափոխ է եղել, ինչին ի պատասխան Կարեն Անդրասյանն ասաց, որ նման որակումներով հարցին չի պատասխանի:

««Բաջանաղապետությունն» այն դեպքում է վտանգավոր, երբ դա, օրինակ՝ քաղաքացիական պաշտոն է, մրցութային և դու քո ծանոթին կամ բարեկամին անցկացնում ես այդ մրցույթում: Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական պաշտոնի ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում: Ես վստահ եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ կան քաղաքական, գործընկերային, ընկերային հարաբերություններ և պահպանված է մասնագիտական որակը և շահը, դա նորմալ է նշանակումների համար»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ արդյոք նա կունենա կամք իր ընկերոջը թերացումների դեպքում ազատել աշխատանքից, նախարարն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում էլ ինքը առաջինը հեռացրել է իր մտերիմներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որով Գրիգոր Մինասյանին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել