Երևանյան լճում հայտնաբերվել է 48-ամյա Արսեն Ղազարյանի դին

Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան լճում դիակ կա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներն ու փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել և դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել