Իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ ֆոկուս խմբային քննարկում՝ Դատաիրավական ռազմավարության մոնիթորինգի շրջանակներում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 25-ին, ֆոկուս խմբային երկու քննարկում է անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 10-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է պետական մարմինների` Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Ֆինանսների նախարարության, Քննչական կոմիտեի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է մասնագիտական ՔՀԿ-ների և  փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ իրավապահ համակարգի բարեփոխումների շրջանակում ռազմավարական ուղղություններից են դատախազության համակարգի բարեփոխումը, դատախազների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացումն ու դատախազների թվակազմի ավելացումը, քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացումն ու քննիչների թվակազմի ավելացումը։

Հավելենք, որ ընդհանուր թվով 6 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-ին, 25-ին, 26-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել