2021 թվականին քովիդից մահացել է 80 ամբողջական (2 դեղաչափով) պատվաստված քաղաքացի. Արա Զոհրաբյան

Ազատ կամք նախաձեռնության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2022թ. հունվարի 16-ին հրապարակեցի տեսանյութ, որտեղ երևում է նաև Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում նշված հետևյալ կեղծ գովազդը՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը»:

Այդ հրապարակումից հետո նշված կենտրոնը խմբագրել է տեքստը հանելով «100 տոկոսով» բառերը: Դա կարող եք տեսնել այս հղումով հրապարակված տեսանյութում:

2021 թվականին Կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական (2 դեղաչափով) պատվաստված, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված և մահացած անձանց թիվը կազմում է 80 (ութսուն): Սա պաշտոնական թիվն է: Իրական տվյալները վստահ եմ ավելին են կազմելու:

Այսինքն ամբողջական պատվաստված 80 մարդ մահացել է քովիդից: Ընդ որում, այս թվի մեջ չի մտնում 1 դեղաչափով պատվաստված և մահացած մարդկանց թիվը և այդ թվի մեջ չի մտնում պատվաստանյութերից տուժած մարդկանց թիվը: Փորձելու եմ այդ տվյալներն էլ ստանալ, ինչպես նաև տեղեկություններ 80 մահացած մարդկանց տարիքային խմբերի մասին:

Հիմա այս պայմաններում, քաղաքացին ինչպես վստահի առողջապահության նախարարությանը, որն ասում է պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են մահվան դեպքերը: Հիմա մահացած 80 քաղաքացիների ընտանիքներին ի՞նչ եք պատասխանելու: Կանխարգելեցի՞ք 100 տոկոսով:

Այս պարագայում, արդյոք չպետք է հնարավորություն տալ քաղաքացուն ինքը որոշի պատվաստվի, թե՝ ոչ:

Արդյոք պետությունը չպետք է հսկողի և քաղաքացու առողջության երաշխավորի դերում հանդես գա, այլ ոչ թե պատվաստանյութերի առաքիչի և գովազդատուի: Բա ինչպես է պաշտպանելու իր քաղաքացուն, եթե իր գովազդած պատվաստանյութը վնասի հանրությանը: Ինչ է, ինքն իրեն պատժելու՞ է: Պատվաստանյութերի համար պետության վճարած 6 միլիարդ դրամը վկա: Պարզ չի՞, որ թաքցնելու են դեպքերը:

Սիրելի հայրենակիցներ, արթնացեք և տեր կանգնեք ձեր իրավունքներին»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել