Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Նաիրի Սարգսյանը ծնվել է 1992թ-ի օգոստոսի 9-ին, Երևանում:
Կրթություն
2012 թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը
2016-2017 թթ. – սովորել է «Basic IT center» տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում
Աշխատանքային գործունեություն
2012-2018 թթ. – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական,
2018 թ. հունիսի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական:
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: