Հունվարի 25-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճում դի է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները դին դուրս են բերել լճից։