Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել Աշխատանքային իրավունքի վերահսկման էլեկտրոնային կառավարման հարթակի (E-hlib) նախնական շնորհանդեսը։
Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
E-hlib համակարգը ստեղծվում է «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի առաջին փուլի ընթացքում E-hlib համակարգում ստեղծվել են բազաները և ներդրվել ռիսկի հաշվարկման հաշվիչը։ Վերջինս Տեսչական մարմնին թույլ կտա իր մոտ առկա, ինչպես նաև այլ պետական մարմիններից հավաքագրված տվյալների մուտքագրումով ավտոմատ դուրս բերել բարձր, միջին և ցածր ռիսկային տնտեսավարողների ցանկը, որով կկազմվի ամեն հաջորդ տարվա ստուգումների ծրագիրը։
Տնտեսավարողներն իրենց հերթին նույնպես կկարողանան ռիսկի հաշվիչի միջոցով որոշել սեփական ռիսկայնության աստիճանը։
Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերի ընթացքում կներդրվեն աշխատանքային տիպային պայմանագրերը, ստուգումների և վարչական վարույթների դարանները։
Առցանց հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թvականին։ Այն հասանելի կլինի Տեսչական մարմնի կայքում։