Արմեն Սարգսյանը Հայաստան է վերադառնալու

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից մի շարք ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնել են, որ Հանրապետության նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,-հայտնում են ծառայությունից:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել