Ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում կատարելն է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծեր»-ի տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12000 դրամ) կատարելն է:

Հիշեցնենք, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.

1 ժամ՝ 100 դրամ

1 օր՝ 500 դրամ

1 շաբաթ՝ 1000 դրամ

1 ամիս՝ 2000 դրամ

1 տարի՝ 12 000 դրամ:

Տեղեկացնենք նաև, որ ավագանու որոշմամբ 15 րոպեից ավել կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել