Ձեզ հետ դիրքեր շան ձագեր մի տարեք, կամ տանելու դեպքում ձեզ հետ իջեցրեք․ «Դինգո» թիմ

«Դինգո» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Նամակ-խնդրանք մեր կենդանասեր դիրքապահներից բոլոր դիրքապահներին։

Խնդրում ենք ձեզ հետ դիրքեր շան ձագեր մի տարեք, կամ տանելու դեպքում ձեզ հետ իջեցրեք։

Կենդանասեր դիրքապահները անընդհատ այս կամ այն դիրքում սառած շներ են գտնում, որոնց բերել են, թողել են, իսկ այդ կենդանիներն այդտեղ գոյատևել չեն կարողացել։

Կենդանու բախտը կարող է բերել, հաջորդ դիրքապահները լինեն կենդանասեր․․․

Բայց կենդանու բախտը կարող է և չբերել․․․

Խնդրում ենք ձմռանը ձեզ հետ շուն մի տարեք դիրքեր, եթե մինչև վերջ պատասխանատու չեք լինելու նրա համար։

p.s. նկարը վերցված է ինտերնետից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել