Ինչո՞վ եմ ես կապիտուլյանտ․ վիճաբանություն՝ հանձնաժողովի նիստի ժամանակ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ «կապիտուլյանտ» բառը ասող մարդը չի կարողանում հասկանալ, որ կապիտուլյացիան և որոշակի օկուպացիան տարբեր բաներ են․ «Ես իրավունք ունեմ վիրավորվելու, որովհետև նա, ով ինձ կապիտուլյանտ է կոչում, որովհետև ես այդ իշխանության կողքին եմ կանգնած, պետք է ինձ բացատրի՝ ինչով եմ ես կապիտուլյանտ։ Մարդ, ով 3 անգամ գնացել է ռազմի դաշտ, պատրաստ է եղել մեռնել այս երկրի համար»։

«Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հակադարձեց խորհրդարանական մեծամասնության պատգամավորին ու նշեց, որ նրանք նոր իշխանությանը պետություն ու հայրենիք են տվել, սակայն նրանք դավաճանել են թե՛ պետությանը, թե՛ հայրենիքին։

«Գնացեք Եռաբլուր և ձեր ներդրումը և մեր ներդրումը կհասկանաք»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել