Հայաստանն ընդգրկվել է Invest Your Talent in Italy ծրագրի շահառուների ցանկում. ԿԳՄՍՆ

Հայաստանն ընդգրկվել է Invest Your Talent in Italy ծրագրի շահառուների ցանկում։ 

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում։

Ծրագրի շրջանակում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսման կողմնորոշման հարցում (հղումը՝ https://bit.ly/3Ix30gS)։ 

2022-2023 ուսումնական տարվա ծրագրի համար դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել