Տիչինայի փողոցով անցնող գազատարի արտահոսքի պատճառով տեղի է ունեցել պայթյուն. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պարզաբանումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Ներկայում հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և համաձայն Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ այսօր ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 Բիս» կանչ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։ Այրվել էր փողոցին հարակից տան նախասրահը (30 քմ)՝ գույքով, տանիքի կառուցատարրերը՝ 50 քմ, վնասվել լոգասենյակի և խոհանոցի դռները, առաստաղը։ Ջերմահարվել էին նաև հարակից տան տանիքի կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել