Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հունվարի 21-ի որոշմամբ դպրոցի տնօրեն է կարգապահական տույժի ենթարկվել, որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ոչ պատշած կատարելու և դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար, ինչը բացասաբար է անդրադառնում աշակերտների ուսումնական գործընթացի նորմալ կազմակերպման վրա «ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Անուշ Եդոյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել