Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 940 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 5812 թեստավորում, առողջացել է 127 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7242 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել