Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ Դավիթ Կարապետյանի նախաձեռնությամբ, որոշում է կայացվել Երևան քաղաքի բարեկարգման 2022թ ծրագրերում ընդգրկել նաև ՀՀ պատմամշակութային հուշարձան-համալիր հանդիսացող «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի հուշահամալիր» զբոսայգին։ Այն կառուցվել է 1985 թվականին, որպես փառքի ևս մեկ լուռ վկա ու վեհ ապացույց, մեր հերոսների անմահ հիշատակը հավերժացնելու և հաջորդներին փոխանցելու համար:
Այս մասին հայտնում են վարչական շրջանի աշխատակազմից։
Տարիներ առաջ այս այգին մեկն էր քաղաքի այն վայրերից, որը իր գրավչությամբ՝ իրենով հիանալու էր կանչում երևանցիներին։ Այգին ժամանակին իրենից ներկայացնում էր մի ամբողջ համալիր՝ միմյանց հաջորդող քարե լողավազաններով, շատրվանների առատ ձևավորմամբ, շրջապավտած արձաններով։ Այգու կենտրոնում կառուցված է քանդակագործ Ս.Նազարյանի ու ճարտարապետ՝ Գ. Ռաշիդյանի հեղինակած մոնումենտալ հուշահամալիրը, որը այսօր շատ քիչ է հիշեցնում այգու վաղեմի շուքը:
Նախագծի ճարտարապետական մասի կազմը համառոտ (բացատրագիր)։
Ըստ նախագծի պահպանված են այգու ծավալատարածական և ուրվագծային լուծումները: Նախատեսված է վերանորոգել, ամրացնել և վերականգնել հենապատերի երեսպատման սալիկները՝ իրենց համապատասխան նյութերով, թասակները նախատեսված է իրականացնել 50 մմ հաստությամբ բազալտե քարով:Դարավանդային ջրային մակերեսների տարածքների համար նախատեսված է իրականացնել նոր ջրագծեր, մղիչ պոմպ և երեսպատում։ Ըստ նախագծի նախատեսված է իրականացնել արտաքին լուսավորություն՝ ցածր բարձրությամբ հենասյուներով, ընդլայնել և վերակառուցել ոռոգման ցանցը։ Այգուն հարակից տարացքի ճեմուղիները և հարթակները բարեկարգել և վերանորոգել: Ամբողջ տարածքով մեկ նախատեսված են աղբամաններ և նստարաններ։