Հնդկաստանի մոտ 30 քաղաքացու արտաքսելու վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Հնդկաստանի քաղաքացի Գուրդիփ Սինղի՝ վերջինիսի դատական կարգով ՀՀ-ից արտաքսելու պահանջով։ Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Ելենա Առաքելյանին, 2021-ի դեկտեմբերի 16-ին նշանակվել է դատաքննություն։

Ոստիկանությունից դատարանին հայտնել են, որ Սինղը առանց օրինական հիմքերի է բնակվում Հայաստանում։

Նշենք, որ «Դատալեքս»-ում նույնաբովանդակ մոտ 30 դատական գործ կա միայն 2021-ի ընթացքում։ Մեծ մասի դեպքում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հայցը բավարարվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել