Լոռու մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանավանի տարածաշրջանի Արմանիս բնակավայրի «Սագամար» ընկերություն։
Ընկերությունը 2021 թվականին վրացական «ԷՌ ԷՄ ՋԻ Քափըր» ընկերության շուրջ 1 մլն դոլար ներդրումների արդյունքում իրականացրել է հորատանցքերի հորատման ծրագիր, որը կարելի է համարել ընկերության գործարկման նախապատրաստական փուլ։ Մարզպետը ընկերության ղեկավար Ստանիսլավ Մորոզովի ուղեկցությամբ շրջեց հիմնարկությունում և ծանոթացավ գործընթացներին:
Մորոզովը տեղեկացրեց, որ ընկերությունում ներդրումները կշարունակվեն 2022 թվականին՝ շուրջ 4,5 միլիոն դոլար ծավալով. նախատեսվում է տեխնիկական վերազինում և սարքավորումների ներմուծում, որը «Սագամար» ընկերությանը վերաթողարկվելու հնարավորություն կտա։
Մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ ընկերությունում 400 նոր աշխատատեղ կհիմնվի՝ լուծելով հարակից բնակավայրերի բնակիչների զբաղվածության խնդիրը:
«Մարզպետարանն ու անձամբ ես պատրաստ ենք համագործակցության և աջակցելու մարզում ներդրումային ծրագրերին»,- ասել է մարզի ղեկավարը: