Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում մեկնաբանել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի խոսքերը «ռուսական փոքր ագրեսիայի» մասին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Ռուսաստանի փոքր ներխուժումն Ուկրաինա կարող է ավելի զուսպ արձագանք առաջացնել Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից, քան լայնամասշտաբը: Վերջին սցենարը, ինչպես այն ժամանակ սպառնացել էր Բայդենը, Ռուսաստանի համար «աղետի» կվերածվեր։
«Մենք ցանկանում ենք հիշեցնել մեծ պետություններին, որ չկան մանր ագրեսիաներ և չկան փոքր ժողովուրդներ: Ինչպես չեն լինում նաև աննշան զոհեր ու փոքր վիշտ հարազատների կորուստից», – գրել է Զելենսկին:
Իր հրապարակման վերջում Ուկրաինայի ղեկավարը ստորագրել է որպես «մեծ տերության նախագահ»։