Ներպետական ու միջպետական ճանապարհները դժվարանցանելի են. ԱՀ ԱԻՊԾ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են։

Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ:

Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի «Բովուրխանի» ոլորաններում, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն ճանապարհահատվածի «Ցեխ ձոր» կոչվող տեղանքում, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում` տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝ դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել