Մարիամ Ն.-ն 2020 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում անհիմն վիճաբանության մեջ է մտել Անահիտ Կ.-ի հետ:
Գործը դատարան է ստացվել 2021 թվականի փետրվարի 6-ին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Կ.-ի մարմնի տարբեր հատվածներին, քաշել մազերը, իսկ իր հետ նախապես վերցրած պատառաքաղով հարվածել է վերջինիս ձախ ձեռքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:
Մարիամ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ):
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Մարիամ Ն.-ի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Առաջիկա դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: