Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը վերացվել է. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ որոշում է կայացվել վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:

Նշվում է, որ  նախագծի ընդունմամբ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կթույլատրվեն տեսակցություններն ազատությունից զրկված անձի և նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում:

Բացառությունները վերաբերելի են փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել