Կարգալույծ են հռչակվել 2 քահանաներ, մեկը՝ սեփական ցանկությամբ, մյուսը՝ եկեղեցականին անհարիր վարքի համար

Հունվարի 20-ին Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։

Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում հակականոնական գործունեություն ծավալելու և եկեղեցականին անհարիր վարքագծի համար։

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արթուր Խունոյան և Արմեն Բաղրամյան ավազանի անուններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել