Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-27-ը ներառյալ:
2. Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր
Մկրտչյանը» :