Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․
«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակել ենք.
✅հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները,
✅հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին,
✅տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման ժամկետ ամրագրելով,
✅ հստակեցրել ենք այլընտրանքային կրթական ծրագրերի սահմանումը, անցումային դրույթներով կարգավորել ենք գործող ծրագրերի հետագա գործառնությունը,
✅անհրաժեշտ հստակեցումներ ենք մտցրել ուսուցիչների ատեստավորման և տարակարգերի դրույթներում՝ ամրագրելով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխության հնարավորությունը։
Կան նաև այլ լրամշակումներ։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին, ում առաջարկները հիմք են ծառայել լրամշակումների համար։
Լրամշակված նախագիծը տեղադրել ենք իդրաֆթ հարթակում, կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/3915/about։
Այս շաբաթ կշարունակենք քննարկումները շահեկիցների հետ, հունվարի 25-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն հանրակրթության առաջարկվող փոփոխությունների շուրջ։
Հույս ունեմ, որ այս ծավալուն քննարկումները կօգնեն ունենալ հանրակրթության որակի և արդյունավետության բարձրացմանը էապես նպաստող նոր կարգավորումներ։