Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշմամբ՝ Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փարվանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր Ապարանում։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Եղիազարյանն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:

Եղիազարյանն այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հունիսի 7-ին։

Լուսանկարում Էդգար Փարվանյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել