Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։
Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 137.1-ի 2-րդ մասով (ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի՝ ադրբեջանագետն արարքը կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ՝ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։