Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը պետք է ապացուցի, որ Սերժ Սարգսյանի մասին իր հայտարարությունը բխել է գերակա հանրային շահից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 17-ին, տեղի է ունեցել «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով նիստը։ ՀՀ 3-րդ նախագահը պատգամավորի դեմ դատական հայց էր ներկայացրել ամիսներ առաջ, երբ վերջինս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։

Դատարանը այսօր բաշխել է ապացուցման բեռը։ Նախագահող դատավոր Սերգեյ Սահակյանը նշեց, որ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նախկին նախագահի մասին Խաչատուր Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունը բխել է հանրային շահից․ ««Բոլորս լավ գիտենք՝ «երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է։ Այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պարունակում է կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության վերաբերյալ, այն վերացական չէ, դա մի փաստ։ Որպես փաստի ապացուցման պարտականություն կրում է հայցվոր կողմը»։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ ապացուցման բեռի նման բաշխման հետ, ինչին արձագանքեց դատավորը․ «Հայցվորը գտնում է, որ փաստացի տվյալ չի ներկայացրել հրապարակայնորեն, օրենսդիրի պահանջն է, որ անձի վերաբերյալ փաստացի տվյալներ պետք է ներկայացված լինեն հրապարակայնորեն, դա ձեր համար որևէ խոչընդոտ, կարծում եմ, չի ստեղծում։ Հարգելիս, եթե դուք պայմանականորեն ապացուցեք, որ դա փաստացի տվյալ է, մեխանիկորեն կապացուցվի, որ հրապարակայնությունն ապացուցված է»։

Տեսանյութը՝ օգոստոսի 25-ին ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանի ունեցած ելույթից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել