Ազգային ժողովի նոր պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի կենսագրությունը

Ազգային ժողովի հունվարի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի կենսագրությունը։

Նա ծնվել է 1988թ․ սեպտեմբերի 13-ին, Երևանում։

2005-2009 թթ․ սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում։
2006-2007 թթ․ աշխատել է գովազդային կազմակերպությունում որպես աշխատանքային կառավարման համակարգող։

2011-2012 թթ․ աշխատել է «Liberta» խանութների ցանցում որպես ապրանքի ներմուծման և արտահանման պատասխանատու։

2013-2017թթ․ աշխատել է «Hellotex» ՍՊԸ-ում որպես արտահանման և ներմուծման պատասխանատու։

2015-2018թթ․ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2017 հոկտեմբերից – 2020 սեպտեմբեր աշխատել է «More Group Holland» կազմակերպությունում որպես տարածաշրջանի պատասխանատու։

2018-2020 հուլիս «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամում աշխատել է որպես ՄՌ կառավարիչ։

2018 թ-ից Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): 2021թ-ից Երեւանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

2021թ փետրվարից աշխատում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՕԱԿ-ում որպես ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետի օգնական։

2020թ․ պատերազմի մասնակից։ Սեպտեմբերի 30-ից կամավորագրվել է զինկոմիսարիատ, որտեղից էլ Հոկտեմբերի 3-ին զորակոչվել է Ստեփանակերտ՝ որպես բուժ․ աշխատակից և ծառայել մինչև պատերազմի ավարտը։ Ստացել է զինգրքույկ։

Ունի մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել