Կրակոց Նոյեմբերյանում, կա մեկ տուժած. ոստիկանություն

Հունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան:
Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել