Ազգային ժողովի հունվարի 17-ի նիստի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձավ Ագնեսա Խամոյանի խոսքին.
«Ես ճիշտ լսեցի՞, որ այս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ: Հիմա լսեք ինձ, տիկին Խամոյան, և ամբողջ խմբակցություն՝ ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու ասել, որ ես ազդեցության գործակա՞լ եմ, չկա ու չի կարա լինի, որովհետև դա իրապես անհիմն պնդում է և ի պատասխան դրա ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, ամբողջ բարեհամբույրությունը և ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել իրենց խմբակցության պատգամավորներին։
Մանրամասները՝ տեսանյութում: