Դադարեցվելու են Ստեփանակերտում գտնվող բնակելի տների կառուցման համար ներկայացվող դիմումները. ԱՀ ՏԿԵՆ

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Ուշադրություն

ԱՀ գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում փետրվարի 1-ից անժամկետ դադարեցվելու են Ստեփանակերտ քաղաքում գտնվող բնակելի տների կառուցման համար ներկայացվող դիմումները:

Դիմումների ընդունումը վերսկսելու մասին կտեղեկացվեք:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (047) 979115 հեռախոսահամարին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել