«Բանակցությունների ժամանակ դեղին ժիգուլի չի անցել». Ռուբեն Ռուբինյանի պատասխանը՝ Ագնեսա Խամոյանին

«Լավ կլիներ, որ ի վերջո պարզաբանեիք, թե ի՞նչ բանակցություններ են տեղի ունեցել ձեր և Սերդար Քըլըչի միջև»,- այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

Քանի որ այժմ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Հակոբ Արշակյանը, Ագնեսա Խամոյանը նրան ևս հարց ուղղեց․ «Ի՞նչ դրական և կառուցողական լույսի մասին է խոսքը և ի վերջո կարո՞ղ եք հանրությանը տեղյակ պահել, թե ի՞նչ գործընթացներ են երկրում»:

Հակոբ Արշակյան ասաց, որ չի փոխվել առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանների բացման տրամաբանությունը: Նա նշեց, որ դա բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել