Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փարաքար խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ,
Այսօր՝ 12.01.2022 թվականին, տեղի ունեցավ Փարաքարի ավագանու նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալությունը:
Այսպիսով, երդմնակալության արարողությամբ ստանձնեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները՝
✔️պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը,
✔️ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր քաղաքական թիմին, և իհարկե մեր գործընկերներին՝ ՔՊԿ խմբակցության ավագանու անդամներին, ի դեմս Լյուդվիգ Գյուլնազարյանի, իրենց աջակցության և վստահության համար:
Եվ ուրեմն՝ միասին շարունակում ենք համաչափ զարգացնել և շենացնել մեր բոլորիս Փարաքար համայքը:
Ի գործ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը հունվարի 9-ին, ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 11 անդամներ:
Խմբակցությունների միջև եղած պայմանավորվածության համաձայնության սկզբնական 2.5 տարին համայնքը ղեկավարելու է Դավիթ Մինասյանը, իսկ հոջորդ 2.5 տարին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջին համարով ներկայացված թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը: