Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 33-ամյա մի բնակիչ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայում ապօրինի զենք և ռազմամթերք է պահում։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 10-ին կասկածվողը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:
Մեքենայից հայտնաբերվեց երկու ատրճանակ, ձայնային լուսարձակի երկու փամփուշտ, «ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչով, սվին-դանակ, որսորդական դանակ, գիշերային հեռադիտակ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 72 փամփուշտ, որոնք առգրավվեցին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: