Նորանշանակ դատավոր Անահիտ Անտոնյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունվարի 11-ին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1991 թ. հունվարի 31, ՀՀ, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2017-2022թ․ հունվարի 11-ը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ.

2014թ-2017թթ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական.

2013-2014թթ. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության  և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ.

2012թ. մայիս-հոկտեմբեր «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում իրավաբանական ծառայության աշխատակից.

2011-2012թթ. «Դեֆենդո» ՍՊԸ իրավաբանական գրասենայակում իրավախորհրդատու.

 Կրթություն՝

2007-2011թթ. ԵՊՀ իրավագիտության  ֆակուլտետ՝ բակալավրի աստիճան.

2011-2013թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ մագիստրոսի ատիճան.

2013թ- ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ որպես քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ:

Այլ տեղեկություններ՝

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Համագործակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ՝ իրավական ակտերի նախագծման փուլում ներգրավվելով որպես փորձագետ:

2015թ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել