ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել Առողջապահության նախարարություն և Տեսչական մարմին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնից:

Երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել