Aliq.ge-ն հայտնում է, որ հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 486 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 968 313-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 893 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 916 421 մարդ։
Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 14 264:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.53%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.1%, վերջին 7 օրվանը՝ 9.63%: