Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է Հովհաննես Վահանի Խաչատրյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը:
Հովհաննես Խաչատրյանը 2002-2008 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում:
2008 թվականից աշխատել է Ամերիաբանկում: Ներկայումս զբաղեցնում է ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վաչրության պետի պաշտոնը:
2020 թվականի հուլիսից Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: