Նախարարի տեղակալներն այցելել են Արագածոտնի մարզի բուժհաստատություններ․ ԱՆ

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահությա նախարարությունից։

Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր:

Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն եղել են նաև Արագածոտնի մարզի Քուչակ, Շենավան և Արագած բնակավայրերում տեղակայված ամբուլատոր կազմակերպություններում, ծանոթացել առկա պայմաններին, կազմակերպչական և այլ հարցերին:

Բժշկական անձնակազմների հետ հանդիպումների ընթացքում ընդգծվել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների առաջնահերթությունը, նախանշվել անելիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել