«Մտադիր ենք հնարավորինս կոշտ գործել»․ Ղազախստանի նախագահի ուղերձը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ այսօրվանից ինքն է ղեկավարելու երկրի անվտանգության խորհրուրդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախկինում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես էր գալիս որպես Անվտանգության խորհրդի ցմահ նախագահ։

Իր կոչում նա նշել է, որ գտնվելու է մայրաքաղաքում, ժողովրդի կողքին։ Տոկաևը հայտնել է նաև, որ չարտոնված ցույցերի ընթացքում ոստիկաններ են սպանվել և վիրավորվել։ Նա խոստացել է, որ մոտակա ժամանակներս հանդես կգա առաջարկությունների նոր փաթեթով։

Ժողովրդին ուղղված ուղերձում նա ասել է, որ այսօրվանից իշխանությունները հնարավորինս կոշտ են գործելու երկրի փողոցներում բողոքի ցույցերի ժամանակ իրավախախտների նկատմամբ․ «Այսուհետ մենք մտադիր ենք հնարավորինս կոշտ գործել իրավախախտների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Ղազախստանի տարբեր քաղաքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

 

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել