Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ Բերդ համայնքի ավագանին դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոփոխելու խնդրանքով՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ: