Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը: Պաշտպանները, որպես գրավի չափ, սահմանել էին 30 միլիոն ՀՀ դրամը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։