Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանին։
Ավագանին 37 «կողմ», 1 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Հովհաննիսյանը ընտրվեց Հրաչյա Սարգսյանի տեղակալի պաշտոնում։
Նշենք, որ նա ծնվել է 1988թ. մարտի 19-ին, Երևանում:
2005թ. ավարտել է Մոսկվայի թիվ 116 միջնակարգ դպրոցը:
2005-2009թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
ֆակուլտետում և ստացել բակալավրի կոչում:
2008-2009թթ. զբաղեցրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահիպաշտոնը:
2009-2011թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտություն և ֆինանսներֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում:
2009-2011թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներումգործառնությունների բաժնի մասնագետ:
2011-2012թթ. աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներումգործառնությունների բաժնի առաջատար մասնագետ:
2014-2016թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնություններիվարչությունում` Գանձապետարանի առաջատար մասնագետ:
2016-2017թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, ֆինանսական շուկաներում գործառնություններիվարչությունում` Գանձապետարանի գլխավոր մասնագետ:
2017-2018թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական շուկաներումգործառնությունների բաժնի Գանձապետարանի գլխավոր մասնագետ:
2018թ.-ից մինչ օրս աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես բանկի իրացվելիության և արժութայինդիրքերի կառավարման բաժնի, Գանձապետարանի վերլուծաբան:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը»կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. հոկտեմբերից – 2019թ. մարտ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտականհանձնաժողովի փոխնախագահ:
2019թ. մարտից – մինչ օրս Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ:
2020թ. նոյեմբերից – մինչ օրս Ամերիկայի Միացյակ Նահանգների զարգացման գործակալության USAID,Միջազգային Կառավարման Համակարգեր Management Systems International և ՀՀ Փոխվարչապետիգրասենյակի համատեղ ծրագրի ղեկավար (Project Manager):
Որակավորումներ`
2011թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացել է Ներդրումային ընկերության ևօտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիրտնօրենի տեղակալի, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայություններիմատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու համար վկայական:
2012թ. «Microsoft Imagine Cup Armenia» մրցույթում, որպես խմբի ղեկավար, ստացել է 3-րդ տեղի մրցանակ:
2016թ. ACI – The Financial Markets Association, Փարիզ Ֆրանսիա – միջազգային կազմակերպության կողմիցստացել է ACI Dealing– դիլերի որակավորում (Foreign Exchange, Fixed Income, Money Markets,Derivatives, Repos, Asset Liability and Risk Management):
2017թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ստացել է արժեթղթերի ևբաժնետոմսերի ռեեստրի վարման և պահառության վկայական:
2019թ. Տնտեսագիտության Բարձրագույն Դպրոց Ազգային Հետազոտական Համալսարանի (ՌուսաստանիԴաշնություն) և Լյուքսեմբուրգի Համալսարանի կողմից կազմակերպված Challenges for Emerging Economy IIամառային դպրոցի մասնակցի վկայական:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: