Երևանի 9 տարբեր դպրոցներում ուսուցիչներ են փնտրում

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթներ՝ Երևանի տարբեր դպրոցներում առկա թափուր հաստիքների մասին։

Հայտարարվում է մրցույթ Երևանի Ղ. Ալիշանի անվան հ. 95 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի «ֆիզիկա» (19 դասաժամ) և «մաթեմատիկա» (10 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ․ 120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (տղաների խումբ, 4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ. 26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (4 դասաժամ), ինֆորմատիկայի (4 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Հայտարարվում է մրցույթ` «Երևանի Ստ. Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիայի (17 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ համար:

Հայտարվում է մրցույթ՝ «Երևանի պրոֆ. Արշ. Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (15 դասաժամ), ինֆորմատիկայի (4 դասաժամ), տեխնոլոգիայի (տղաների խումբ) (10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ` Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր ՊՈԱԿ-ի «քիմիա» առարկայի ուսուցչի (13 դասաժամ) թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի «Ստ. Շահումյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «քիմիա» առարկայի (7 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի «Գևորգ Վարդանյանի անվան հ․ 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի, գրականության (20 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ. 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «ինֆորմատիկա» առարկայի ուսուցչի (8 ժամ) թափուր տեղի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել