Օրենքի նախագծով կհստակեցվի` Փրկարար ծառայության կարգավիճակը. ՔՊ

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Վերջինս խմբագրվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից, և քննարկվել Հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ:

Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Օրենքում առկա որոշակի իրավակարգավորումներ խնդրահարույց են և անհամատեղելի փրկարարական ծառայության առանձնահատկությունների հետ:

Առկա բացերը և հակասությունները գործնականում հանգեցնում են մի շարք խնդիրների, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

Օրենքի նախագծով կհստակեցվի` Փրկարար ծառայության կարգավիճակը, լիազորությունները, փրկարարական ծառայողների պաշտոնի նշանակման կարգը, պայմանները և աշխատանքային փորձի չափանիշները, ծառայության անցնելու մրցութային կարգը, կադրային քաղաքականության իրականացման հետ կապված մի շարք հարցեր, էթիկայի հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպչի ինստիտուտները, ինչպես նաև Նախարարության ուսումնական հաստատությունում ուսուցման հետ կապված իրավակարգավորումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել