Տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը

Դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 124-րդ կետին համապատասխան՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին Երևան քաղաքի ավագանու նստավայրում՝ քաղաք Երևան, Արգիշտիի փողոց հ.1 հասցեում Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման նպատակով տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net-ն արդեն ներկայացրել է Հրաչյա Սարգսյանի կենսագրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել