ԲԴԽ-ն Արդարադատության նախարարին առաջարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկել Վիգեն Քոչարյանին

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 23-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Արդարադատության նախարարին առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել