Ազգային ժողովի «Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի անգամ էլ հնարավորինս հստակ արձանագրենք Փարաքարում տեղի ունեցողը և Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի պատկերացումները քաղաքականության ու ժողովրդավարության մասին․
Ապրելու երկիրը ընտրությունների արդյունքում ստացել է 10 մանդատ, ՔՊ-ն և Դավիթ Մինասյանը դաշինքը միասին՝ 11:
Ապրելու երկիրը փորձում է բառիս ուղիղ իմաստով շառլատանությամբ ապացուցել, որ ավագանու 10 անդամի ձայն ստացած թեկնածուն հաղթել է ավագանու 11 անդամի ձայն ստացած թեկնածուին։
Իհարկե, չեմ էլ խոսում էն մասին, որ Ապրելու երկրի թեկնածուն 30 տարի համայնքը ղեկավարած համայնքապետի որդին է, նախկին համայնքապետն էլ ադաթի համաձայն անցնում է համայնքի բյուջեն ուտելու հետ կապված քրեական գործերով։
Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ երկիր են ուզում կառուցել Մեսրոպն ու Մանեն, բայց խիստ կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկը բացի իրենցից պատրաստ է այդպիսի երկրում ապրելու»։