Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«21 հոգանոց ավագանու մեջ 10 հոգով «համայնքապետ» ընտրելը իշխանության զավթում է, իսկ հետո թամաշա կազմակերպելը՝ խեղկատակություն»։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուի, երդմնակալության արարողությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում ամբիոն է տեղադրել և կազմակերպել Գրիգորյանի երդմնակալության արարողությունը: